Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին
21.01.2018 | 21:03

Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային, որի տարածքում Թուրքիան ռազմական արշավ է սկսել: ՌԴ-ն ՄԱԿ-ում կաջակցի Թուրքիային ուղղված ռազմարշավը դադարեցնելու պահանջին` հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը: Թուրքիայի Գլխավոր հրամանատարությունը շաբաթ հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում քուրդ զորամիավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմարշավ սկսելու մասին:

Ռազմական գործողություններն սկսվել են երևանյան ժամանակով 18:00-ին: «ՄԱԿ-ում միայն Սիրիան չէ, որ կպահանջի այդ գործողության դադարեցումը: Ռուսաստանը կաջակցի այդ պահանջին և դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային:
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ թուրքական ռազմարշավն Աֆրինում կոպտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը։

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ